Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Մենք ընդունում ենք Սերժ Սարգսյանին՝ որպես լեգիտիմ նախագահ»

Մարտ 17,2015 23:28

«Ես խնդում եմ այդ մարդկանց վրա ուղղակի, որովհետեւ նրանք ոչ մի առնչություն չունեն հայոց պետականության ընկալման եւ երկրի զարգացման հետ: Այդ տեսակետից ես համարում եմ, որ իրենք պատրաստ չեն ոչ միայն ստանձնելու պատասխանատվություն երկրի զարգացումն առաջ մղելու համար, այլ նաեւ փորձում են վիրավորական արտահայտություններով դիմացինին իբր թե մեղադրել մի բանում, որը, հավանաբար, իրենք երազում են, որ այդ կարգավիճակն ունենան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց այն քննադատությանը, որ Սահմանադրական բարեփոխումների քննարկման համար գնացել են նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր՝ «որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»:

Հիշեցնենք, որ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արել էր Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մեր հարցին, երբ ընդդիմությունը մերժում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, ասում է, որ ընտրությունները կեղծված են եւ նա այդ աթոռը զբաղեցնում է ապօրինի, նրա հետ ձեռք սեղմելը չի՞ խանգարում եւ չի՞ հակասում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ով որ մերժում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, նրանց դիմեք այդ հարցում: Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ: Դրա համար մենք չենք միանում մի շարք նախաձեռնությունների, որոնք պաշտոնանկության հարց են դնում ոչ միայն այն պատճառով, որ պարզապես անիմաստ է նման խնդիր քննարկելը, այլ նաեւ ընդունում ենք, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է եւ դրա համար էլ բանակցում ենք Սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ, մեր առաջարկությունները ներկայացնում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mika says:

    ինքն իրեն հակասեց. “Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ” լրիվ դաշնակցական պատասխան էր… nրն է հիմքը լեգիտիմության????

  2. Delea Organizacion says:

    Դավճանությունը ձեր արյան մեջ եղել է ձեր ստեղծման օրից, իսկ Սերժը ձեզ համար սրբություն է նրա համար որ դուք նույն ազգադավներն եք:

  3. Արմեն says:

    Էհհհ, լավ էլի… Չէ Արծվիկ ջան, դու հանգիստ եղի, նախարարի պորտֆել կստանաս… Ավել բան չասես, որ դու էլ չդառնաս Գեղամյան ու Բաղդասարյան:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031