Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյանը հասկանում և կիսում է եզդի ժողովրդի ցավն ու վիշտը

Մարտ 26,2015 18:56

Այս օրերին մեծ հնչեղություն ստացած հարցերից էր Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ:

Մարտի 23-26-ի քառօրյա նիստերի ընթացքում Ազգային Ժողովը քննարկեց և միաձայն ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը:

Հնչեցին նաև կողմ և դեմ կարծիքներ եզդի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու և այս նախագծում այն ընդգրկելու համար: Կատարված փաստերին առերեսումն ու պատշաճ գնահատական տալը նպաստելու է նման դեպքերի կրկնության բացառմանը:

Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել եզդի ժողովրդին կատարված պատմական դեպքերի առնչությամբ:

Որպես ցեղասպանություն տեսած ազգի ներկայացուցիչ՝ հասկանում և կիսում եմ ձեր ցավն ու վիշտը:

Դեռ դարեր առաջ հայերը եզդի ժողովրդի հետ կերտել են լավ բարեկամական հարաբերություններ, և իզուր չէ, որ համարվում ենք եղբայրական ժողովուրդներ:
Հայաստանում ապրող եզդիական համայնքն իր ներդրումներն է ունեցել Հայաստանի զարգացման և առաջխաղացման գործում, փաստ է նաև եզդի ժողովրդի ակտիվ մասնակցությունն Արցախյան ազատամարտին:

Վստահ եմ, որ երկու ժողովուրդների միջև լավ հարաբերությունները պահպանվում և գնալով ավելի են ամրանում՝ նպաստելով բարեկամության և փոխգործակցության ամրապնդմանը:

Հավելեմ, որ եզդիական համայնքի ներկայացուցիչներից արդեն բազմաթիվ դիմումներ եմ ստացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով դատապարտելու վերաբերյալ:

Իմ լիազորության սահմաններում հետևողական եմ լինելու այս խնդրին լուծում տալու համար:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031