Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսք գնացե՞լ է ԲՀԿ-ն լքած պատգամավորների մասին, թե՞ չի գնացել (Ձայնագրություն)

Մարտ 29,2015 13:47

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ վերջին խորհրդարանական ճեպազրույցներից հետո տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ, ավելին՝ ինքն էլ լսել է Շահգելդյանի խոսքի ձայնագրությունը. «ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին, իրապես, խոսք չի գնացել»: Տիկին Զոհրաբյանը տարակուսանք էր հայտնել, որ լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել:

Հիշեցնենք, որ այդ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյոք ԲՀԿ-ն լքած պատգամավորները դիմե՞լ են ձեզ, որովհետեւ բազմաթիվ խոսակցություններ կային, որ ԲՀԿ-ն լքած պատգամավորները հնարավոր է անդամակցեն ՕԵԿ-ին: Մհեր Շահգելդյանը պատասխանել էր. «Մեզ դիմել են բազմաթիվ անձինք՝ ՕԵԿ-ին անդամակցելու համար, այդ թվում եւ ԲՀԿ կուսակցությունից»:

Հետո Մհեր Շահգելդյանն ավելացրել էր. «Մեր օրակարգում ԲՀԿ-ի պատգամավորներին ներգրավման խնդիր դրված չէ: Մենք ունենք շատ լավ ընկերական հարաբերություններ: Սա է այսօրվա իրավիճակը: Մնացածը, եթե մամուլին հետագայում կհետաքրքրի, տեղեկատվություն կտանք»:

3 լրագրող մի քանի անգամ Մհեր Շահգելդյանից ճշտեցին՝ ովքե՞ր են դիմել ԲՀԿ-ից, պատգամավորներ դիմե՞լ են, ասացիք՝ այդ թվում ԲՀԿ-ի՞ց են դիմել՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Տարբեր կուսակցություններից այսօր կա ներհոսք ՕԵԿ, կան դիմումներ, կան անկուսակցականների դիմումներ, այդ թվում՝ ԲՀԿ-ից»:

Հիմա այդ ճեպազրույցի ժամանակ խոսք գնացե՞լ է ԲՀԿ-ն լքած պատգամավորների մասին, թե՞ խոսք չի գնացել: Ըստ Նաիրա Զոհրաբյանին տրամադրված ձայնագրության՝ խոսք չի գնացել: Բայց կա լրագրողների ձայնագրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031