Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքը

Մարտ 30,2015 17:09

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես “haqqin.az” կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին պատմող հաղորդագրությանը, որում նա գոհունակություն է հայտնում Ադրբեջանում իր գտնվելու պայմանների վերաբերյալ, ապա դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այնինչ իրականությունը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն և թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արված նկարահանումներն են և դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դեպքերի համար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031