Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմահության հետքերով». կայացավ Արցախյան պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված ֆիլմի շնորհանդեսը

Սեպտեմբեր 13,2023 17:14

Սեպտեմբերի 12-ին Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, ԿԱ. ԷՍ 19 հրետանային հաշվարկի հրամանատար, կապիտան Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված «Անմահության հետքերով» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը և հուշ-ցերեկույթը:

Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը, Անդրանիկի ծնողներն ու հարազատները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, համայնքների բնակիչներ, հյուրեր։ Ֆիլմի ցուցադրությունը մեկնարկեց ելույթներով։ Անդրանիկ Գրիգորյանին և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մնացած հերոս տղաներին ուղղված հիշատակի և մեծարման խոսքեր հնչեցրին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, այլ պաշտոնյաներ։

Ֆիլմում գեղարվեստական լուծումներով մասնրամասն ներկայացվեց հերոսի զինվորական կենսագրությունը, նրա քաջագործություններն ու հերոսացումը, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմին կամավորագրված Անդրանիկի հոր՝ Կարեն Գրիգորյանի ու Անդրանիկի զինվորական եղբոր՝ Մերուժան Գրիգորյանի գործուն մասնակցությունը պատերազմին:
Ֆիլմը նկարահանել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ, կինոսցենարիստ Սամվել Թադևոսյանը, ով «Արդարության մարտիկներ» անունը կրող ֆիլմաշարի հեղինակ է։


Կինոմատոգրաֆիայի բնագավառում ունեցած ավանդի ու նվիրումի և «Անմահության հետքերով» փաստավավերագրական ֆիլմի ստեղծման համար կինոսցենարիստ Սամվել Թադևոսյանը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

Շնորհանդեսը եզրափակվեց գեղարվեստական կատարումներով։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930