Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի գույքը կբռնագրավվի, եթե 3 օրում չվճարեն 2000 դոլարը. NEWS.am

Մարտ 31,2015 19:14

Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը, եթե 3 օրվա ընթացքում չվճարի դատարանի որոշմամբ 2000 դոլարի բռնագանձումը հօգուտ պետբյուջեի, ապա ԴԱՀԿ-ն կբռնագրավի Ավետիսյանների ընտանիքի գույքը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը:

«Վոլոդյայի անունով ամեն ինչ կալանքի տակ է՝ տունը, հողամասը, իր անունով վարկը: Հիմա, եթե չվճարենք կգան գույքը կբռնագրավեն գումարի փոխարեն»,-ասաց նա:

Մարգարիտա Բաղրամյանը նշեց, որ բացված հաշվեհամարին հավաքվել է 388 հազար դրամ, մնացած գումարը  բարեկամներից է պարտք անելու, որպեսզի վճարի 2000 դոլարը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031