Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը հաղթեց, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խմեց ապարանցիների կենացը (ֆոտոռեպորտաժ)

Ապրիլ 05,2015 19:15

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն այսօր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ Զատիկին, նվիրված ժողովրդական տոնախմբություն էր կազմակերպել Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանում:  Տոնախմբությանը մասնակցում էին նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ղեկավար Արմեն Երիցյանը, ծնունդով ապարանցի եւ ոչ ապարանցի ՀՀԿ-ական պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, տոնախմբությանն իր ներկայության առիթով Aravot.am-ի զարմանքին պատասխանոց օրվա խորհրդով. «Քրիստոս հարեավ ի մեռելոց: Հայի օջախ է, հայի հաց, ապարանցիների կենացը»: скачанные файлы (99) скачанные файлы (100) скачанные файлы скачанные файлыԺողովրդական տոնախմբությունը սկսվեց  հոգեւոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ: Անդաստանի արարողության ժամանակ օրհնվեց հայրենի հողը, որպեսզի տարին բերի ու բարի լինի հողի զավակների համար: Արարողությանը հաջորդեց ձվակռվության ավանդույթը: Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այդ խաղում շատ հաջողակ էր, բոլորին հաղթում էր: Aravot.am-ի հումորին`բոլորը հատուկ ե՞ն Ձեզ պարտվում, պարոն Հովսեփյանն էլ հումորով հակադարձեց. «Հա հատուկ իրենց թույլ ձուն բերում են, որ պարտվեն»:



скачанные файлы скачанные файлы скачанные файлы

скачанные файлы скачанные файлы
скачанные файлы

Տոնախմբությունը զուգորդվեց երգ ու պարով, կերուխումով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հմայակ Մարտիրոսյան says:

    Այս հավկիթները ներկողների արյունը կանա՞չ է, թե՞ նարնջագույն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930