Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը` Թումոյում. (Ֆոտոշարք)

Ապրիլ 10,2015 22:45

Միջազգային աստղ, 21 Գրեմմիի մրցանակակիր Կանյե Ուեսթն այսօր այցելեց Թումո: Նա շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի ուսումնական ծրագրերին:

Քանյեն սկսեց իր շրջայցը, հանդիպելով Թումոյի երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին և լսելով էքսպրոմտ Pyramidz և Թմբա-Թա խմբերի կատարմամբ: Քանյեն դիտեց նաև Decibelle-ի հոլովակը և լսեց Թումոյի երաժշտական խմբերի համագործակցությամբ ստեղծված «Համայակ ջան» կատարումը: Երաժիշտը տպավորված էր Թումո պատանիների տաղանդով և ավանդական ֆոլկ երգի ժամանակակից կատարմամբ:

Թումո պատանիների հետ լուսանկարվելուց հետո, Քանյեն այցելեց Լիզ Արթինյանի անիմացիոն դասընթացը, որին էլ հաջորդեց Թումոյի Yelling Studios-ը: Այստեղ, ոգեշնչվելով անիմատորների աշխատանքներից, Քանյեն նշեց, որ ցանկանում է մի օր դառնալ հաջորդ Ուոլթ Դիսնեյը: Կենտրոնում շրջելիս Քանյեն մոտեցավ պատանիներից մեկին, ով նրան ներկայացրեց Թումո աշխարհ օնլայն պլատֆորմը և իր անհատական ուսումնական պլանը:

Ի՞նչ շրջայց Թումոյում առանց ռոբոտաշինության դասընթացի այցելության: Այստեղ էլ պարզվեց, որ Քանյեի մանկության սիրելի խաղալիքը լեգոն է եղել: Նա զարմացավ, թե որքան բան կարելի է անել լեգոյով:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

IMG_0241 IMG_0746 IMG_0766 IMG_0813 IMG_0850

 Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930