Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հրամանատար Մանվելն է եղել, մի հրամանատար Ժիրոն, ոչ մեկ ոչ մեկից լավը չէ»

Ապրիլ 13,2015 23:03

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարելու դեպքի օրը նկատել է՝ ոստիկանները չափից դուրս կաշկանդված են:

«Այդ օրը ոստիկանների կաշկանդվածությունը քաղաքի թափթփուկների հանդեպ, ինձ հուշում էր, որ ինչ-որ մեծ  կուսակցություն է կանգնած նրանց մեջքին եւ տեղաշարժ է անում, որ ոստիկանությունը ոչինչ չի կարողանում անել ու անուշադրության է մատնում այդ թափթփուկների սադրանքները»,- Aravot.am-ին ասաց Արայիկ Խուդավերդյանը:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դանակահարությանը ու դրան հաջորդող մարզի ոստիկանապետի ու համակարգի այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությանը՝ ասաց  համակարգում մի սկզբունք կա՝ ումից կարող ես շուտ ազատվիր. «Առիթը բաց մի թող, ումից պետք է ազատվիր: Իսկ շատ անգամ միշտ լավերից են ազատվել»:

Ի պաշտպանություն ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի չարձագանքելու վերաբերյալ էլ պարոն Խուդավերդյանը նկատեց, որ. «ԵԿՄ-ն դարձավ ՀՀԿ-ի կցորդ կազմակերպություն: Իսկ մենք՝ Ժիրայրը ու բոլոր նրանք, որոնք պահանջում են ռեժիմի հեռացում, չի խրախուսվի ՀՀԿ-ի կողմից ու ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունների կողմից, որոնք օգտվում են այդ կուսակցության հովանոցից: Գեներալ Մանվելը իր խղճի պատասխանատուն է: Մի հրամանատար Մանվելն է եղել, մի հրամանատար Ժիրոն, ոչ մեկ ոչ մեկից լավը չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    հրամանատար-մրամանատար… իւ՜ֆ… էդ օրերից անցել է արդեն գրեթե քառորդ դար… մինչեւ ե՞րբ ենք լսելու որ, էն հեռաւոր վախտը, մին աս է եղել, կամ ել չի եղել, մյուսն ել ուրիշ բան է եղել, եւայլն… կարո՞ղ ենք մի քիչ ապրել ներկայում… այս պահին սահմանում ծառայող ամենատկար երեխան անհամեմատորեն աւելի ուշադրության արժանի է, քան թե այս անցեալի մարդիկը… իրենց վարձքը կատար անշուշտ, շատ մերսի, սակայն ներկայիս ուրիշ իրականություն ենք ապրում… ալ բաւ է՝ այս եսապաշտ-պորտպաշտ, իրենք իրենց սիրահարված մի քանի անձերի հիւանդագին նոստալգիան…

  2. ՀՀ քաղաքացհ says:

    Ամեն ժամանակ իր հերոսն ու հրամանատարն է ունենում։ Այսօրվա հերոսը մեր զինվորն է, որը հիմա սահմանն է հսկում ու նրանց կողքին պետք է լինենք, այլ ոչ թե ինչ -որ կազմակերպությունների, որոնց ղեկավարները իրենց փառքով են զբաղված։

  3. Delea Organizacion says:

    Ես որպես նախկին հրմանատար, համաձայն եմ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի հետ,բայց ցավ եմ ապրում, որ նույն ճանապարհ անցած մեր ազատամարտիկները, բռնել են երկու տարբեր ճանապարհ:Նաեվ կարելի է հասկանալ որ մենք տարբեր հայացքների տեր ենք:Հիշում եմ 1993 թ, երբ ՊՆ ուզում էր ստեղծել բրիգադ,որպիսի միավորվեն ջոկետները եվ հրմանատար նշաակվեց Հայկազ Բաղմանյանը:Այն ժամաակ նա չուներ այն մարտական ուղին որ մեր տղաները Հայկազին վստահեին իրենց կյանքը:Ու այդ բրիգադը չստեղծվեց միմիայն նրա համար որ Ալիկ Աստվածատուրյանը Վազգենին սուտ բաներ է զեկուցում որ կարողանա փրկել Հայկազին, որը հրաժարվել էր ծառաել Մանվել Գրիգորյանի հետ:Իսկ այօր նա թիկնազորով է շրջում,թե նա ումից է վախենում:
    Դեռ պատերազմի սկզբից ել այս ամենի հիմքը սխալ դրվեց մեր հասկացողությամբ, բայց ըստ ՊՆ դա այսպես ել պետք էր լիներ:
    Ավելի պարզ,Վազգեն Սարգսյանը միշտ ել կրկնել է որ «կենդանի հերոս չի լինում, որովհետեվ կենդանի ժաանակ նրանք դառնում են անտանելի»:Մենք ունենք դրա կրկնակի պատկերը:
    Մենք կլինենք մոտավորապես տաս հազար ազատամարտիկներ որ այսօրվա ռեժիմի քաղաքականությունը չէնք ընդունում իսկ նրանք ել ցախավելի ճյուղերի նման մեզ հատ հատ ջարդում են ու դեռ շատ կջարդեն ու ճիշտ ել կանեն, եթե այն վախը որ մեր մեջ բույն է դրել ու չենք կրողանում ազատվել:
    Իսկ ուր մնացին այն քաջերը որ թուրքի դեմ են դուրս եկել:
    Իսկ ուր մնացին այն քաջերը որ ընկերներ են հողին անձնել
    Իսկ ուր մնացին այն քաջերը որ երդվել են շիրիմներին, որ կշարունակենք ՁԵՐ գործը:
    Դու այսօր պետք ես քո ժողովրդին:Ժամն է հասել որ վերակազավորվենք մի դրոշի տակ,ժողովրդի բարձրացրած դրոշի տակ:Ինչպես Արցախում ենք անքուն գիշերներ անցկացրել Արցախի ժողովրդի համար, հիմա ժամն է չքնել մեզ համար:Եթե նույնիսկ Ժիրայրն ռեժիմի համար հերոս չի, ապա մենք բոլորս ել նրանց համար ջառդած շշեր ենք:
    Պայքարե՛նք, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե այդ պայքարը լի է պարտություններով,եթե նույնիսկ մեր հերոսներին ստորաբար բանտերում փակեն, երբեք մի՛ հանձնվեք և շարունակենք պայքարել հանուն մեր երեխաների վաղվա օրվա:
    Աբիլի 24-ին ժամը 18-00 ին մենք բոլորս դեպի փողոց ենք դուրս գալու մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու չարիքից։
    Հույսով են որ դա կլինի մեր վեջին ճիչը, իսկ հաջորդը կլինի մեր գործը, որով մենք կապացուցենք որ մենք հերոս ենք առանց շքանշանների,որ մենք
    ԵՂԵԼ ԵՆՔ
    ԿԱՆՔ
    ՈՒ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930