Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Այվազյանի այրի. «Հուսամ` Այվազյանին կգնահատեն ապրիլի 24-ից հետո» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2015 22:25

Այսօր՝ ապրիլի 16-ին, Մոսկվայի տանը  անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ Աղասի Այվազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո էր կազմակերպվել:  Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանը հետաքրքիր դրվագներ պատմեց նրա կյանքից, իսկ երեկոյի սկզբում փոքրիկ տեսանյութ ցուցադրվեց Այվազյանական մտորումներով՝ արտագաղթի ու բռնագաղթի մասին: Գրողին միշտ էլ հուզել է այդ թեման, բայց նա հակված չի եղել մտածել, թե հայերի արտագաղթը Հայաստանից՝ Անկախության ծնունդ է. արտագաղթել են 4-րդ, 5-րդ, 10-րդ դարում, հայը միշտ էլ հեռացել է, ու խորհրդային տարիներին էլ կհեռանար, եթե  միության սահմանները պինդ «կողպված» չլինեին: Գրողը իր մտորումներն ամփոփել է այսպես. «Հայը միշտ կարտագաղթի, Հայաստանը՝ երբեք»:

скачанные файлы (27)

Գրետա Վերդիյանը փաստեց, որ այն, ինչ կատարվում է այսօր, կարելի է գտնել այվազյանական գրականության մեջ, ի թիվս այլ գործերի, նա գրել է 23 պիես, որոնք այրու գնահատականներով` կարող են համաշխարհային բեմեր դուրս գալ:

Գրետա Վերդիյանը ցավով փաստեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների սցենարում անգամ փոքր տեղ չի գտնվել Աղասի Այվազյանի համար՝ նրան մոռացել են, կամ ինչպես այրին է ասում. «Աղասի Այվազյանն այնքան մեծ է, որ նրան տեսնելու համար բավականին ժամանակ է պետք»: Նա հույս ունի, որ ապրիլի 24-ի հիշատակման միջոցառումներից հետո վերջապես իր ձեւակերպմամբ պետական մասշտաբի այդ մարդուն ըստ արժանվույն պետականորեն կգնահատեն:

Գրետա Վերդիյանը հիշեցրեց Աղասի Այվազյանի այս խոսքերը. «Ես միշտ սիրել եմ վաղը»: Նաեւ հավելեց. «Աղասի Այվազյանի  վաղը մեր այսօրն է ձեզ հետ»:

Գրողի այրին բերել էր ամուսնու գրքերը, որոնք սիրով նվիրեց ցանկացողներին: Միայն ափսոսանք ապրեց, որ դահլիճը կիսադատարկ է, կուզենար , որ այն լեփլեցուն լիներ ուսանողներով ու երիտասարդներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղասի Այվազյանը լուսանկարը` granish.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930