Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության պատկերները` նկարիչների ու քանդակագործների գեղագիտական հայացքով

Ապրիլ 17,2015 22:27

Ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հիշում ենք և պահանջում» խորագրով հանրապետական ցուցահանդես, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:скачанные файлы (46)

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը և այլք:

скачанные файлы (47)

Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիր, առաջին նախագահ, հայ վրիժառուների «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրու բացումը: Նկարիչների միության  շենքի պատին տեղադրված հուշաքար- կիսանդրին հեղինակի` Նիկոլայ Նիկողոսյանի նվիրատվությունն է Հայաստանի նկարիչների միությանը: Ա. Սարգսյանին նվիրված քանդակը բացել է թոռնուհին`Աննա Սարգսյանը: Իսկ նկարիչների միության մեծ ցուցասրահում ներկայացվել են անվանի և  ժամանակակից նկարիչների` Հայոց ցեղասպանության թեմաներով 125 ստեղծագործություն` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, կիրառական արվեստ:скачанные файлы (48)

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսն արտահայտում է Հայոց ցեղասպանության պատկերները` նկարիչների ու քանդակագործների գեղագիտական հայացքով. «Իմ աշխատանքը վերնագրել եմ «Անթաղ աղավնիներ»:  Ստեղծել եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում, այն պատկերում է ցեղասպանության մի դաժան տեսարան. թուրքերը չբավարարվելով կանանց ու երեխաներին տանջամահ անելով` նրանց դիակների վրա են լցրել մորթված աղավնիներ` ասելով, թե սա էր ձեր ուզած խաղաղությունը, դե ստացեք»:

Քանդակագործ Յուրա Մինասյանն էլ անկեղծացավ, որ երկար է մտածել, թե ինչպես վերնագրել իր աշխատանքն ու ի վերջո անվանել «1915»: «Այս տեսարանը վաղուց է պտտվում գլխումս: Իմ քանդակում պատկերվածը հավատի համար հոշոտված մայր է, ոտքերի տակ` խաչված երեխան:  Իսկ ներքևում բորենիների տեսքով դեպի վեր ձգտող թուրք փաշաներն են` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, մյուս կողմից`գորշ գայլերն են»,- իր ստեղծագործությունն այսպես ներկայացրեց քանդակագործը:

Նառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930