Լրահոս
Օրվա լրահոսը

Թողարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ mobile հավելված. Mynews.am

Ապրիլ 18,2015 18:00

Mynews.am. Թողարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ տեղեկատվություն պարունակող անվճար mobile հավելված՝ Armenian Genocide app-ը, ԱՄՆ-ի Harvey Mudd College-ի պրոֆեսոր Վաչե Սահակյանի կողմից:

«Այս App-ը եզակի է,  որի նպատակն է ինտերակտիվ քարտեզների, ժամանակացույցի, վերապրածների վկայությունների, արխիվային նյութերի միջոցով տեղեկացնել Հայոց Ցեղասպանության մասին»,- ինձ հետ զրույցում նշում է app-ի ստեղծման և զարգացման հեղինակ Վաչե Սահակյանը:

Հավելվածը թողարկվել է 2015թ. ապրիլի 13-ին, և մինչև ապրիլի 16-ը 66 ներբեռնում է եղել և 3 մեկնաբանություն:

«Այս հավելվածը հրաշալի է: Ցեղասպանության մասին ողջ պատմական փաստերը պահված են մեկ տեղում: Ես խորհուրդ կտամ բոլոր հայերին և ոչ միայն օգտագործել այն»,- հավելվածի վերաբերյալ այսպիսի կարծիք է հայտնել օգտատերերից մեկը:

App-ի հեղինակը կարծում է, որ հավելվածի տարածումը չափազանց կարևոր կարող է լինել. «Շատ ներբեռնումների շնորհիվ այն կհայտնվի  iTunes-ի առաջին էջում, կներառվի թոփ 10-նյակի մեջ՝ տեսանելի դառնալով բազմաթիվ մարդկանց, ովքեր օգտագործում են Apple սարքեր: Այն ավելի մեծ ազդեցության հնարավորություն կտա, քան որևէ այլ բան»:

Armenian Genocide app-ը հասանելի է iPhone/iPad/iPod Touch-ի համար App store-ում:

Վաչե Սահակյանը նշում է, որ ծրագրավորումը իր նախասիրություններից մեկն է, և նկատելով այդպիսի հավելվածի բացակայությունը, որոշել է ստեղծել այն:

Նա նաև հավելում է, որ շուրջ 10 այլ հավելված կա ցեղասպանության վերաբերյալ, բայց որոնք տարբեր ֆունկցիոնալություն ունեն:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930