Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Այվազյանին. «Ցավդ տանեմ, մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել»

Մայիս 05,2015 18:18

«Սիրելի՛ հասարակություն, սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ ռադիոլսողներ, ես ձեզ հստակ հայտարարում եմ, որ որեւէ մեկ արտագնա աշխատող, որեւէ մեկ քաղաքացու իրավունքների սահմանափակման որեւէ խնդիր չկա այստեղ: Սա պարզապես հնարավորություն է տալիս ՀՀ-ին, որ հարկային գործակալը դրսում աշխատելու պարագայում, եթե ունի հայկական մտածողություն, շատ մարդիկ ասում են, ռոճիկից ինչ պիտի ստեղ տամ, ՀՀ-ին տամ, նրանց է վերաբերում: Եթե ես ՀՀ-ում վճարեմ, ՌԴ-ում ինձանից եկամտահարկ չեն տանի: Մարդու հնարավորություն ենք տալիս, ես հավատում եմ հայկական մտածողությանը, հայկական գենոֆոնդին: Սրա մասին է խոսքը: Շատ նորմալ օրենք է»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը խմբակցության տեսակետը ներկայացնելիս այսպիսի կոչով դիմեց ազգաբնակչությանը, որոնք խուճապի են մատնվել՝ կառավարության ներկայացրած այսպես ասած «խոպանչիների մասին» օրինագծի պատճառով:

Իսկ կառավարությունը առաջարկում է Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ: Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

Ըստ Հրանտ Բագրատյանի, Վահան Բաբայանի, չի կարելի նման օրենք ընդունել, քանի որ նպաստում են արտագաղթին, ասում են՝ արտոնություն ենք տալիս խոպանչիներին, թող գնան դրսում աշխատեն:

«Այ քեզ պատմություն, այս ի՞նչ մտածողության ձեւ է, ասում եք՝ բա որ տրանզիտը գա: Մարդիկ երազում են, որ իրենց երկիրը տրանզիտի երկիր դառնա, որ կոմունիկացիաներ աշխատեն»,-ասաց Վարդան Այվազյանը,- «Մարդկանց հիասթափեցնում եք, որ այս երկիրը շանս չունի: Շանսեր ունի: Խելամիտ օգտագործել է պետք ընդամենը: Հիմա մենք օգտագործում ենք շանսը, դուք քլունգն առել եք, ընկել եք հետեւից: Տրանզիտը չպիտի անցնի, ուրիշ կազմակերպություն ստեղ պիտի չգա: Այ քեզի բան»:

Վարդան Այվազյանը հորդորել էր Հրանտ Բագրատյանին օրենքը կարդալ մինչեւ վերջ եւ խորհուրդներ չտալ:

Հրանտ Բագրատյանն էլ պատասխանեց, որ Այվազյանի ելույթը թատերականացված ներկայացում էր. «Ցավդ տանեմ, մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել: Մենք ասում ենք՝ գոյություն ունի կրկնակի հարկման պայմանագիր: Եթե ՀՀ օրենսդրությունը 24 տոկոս է, իրենցը՝ 13, եթե ուզում ես ճիշտն իմանալ, 13 տոկոսը իրենք այնտեղ պետք է մուծեն, 11.4 տոկոս տարբերությունը մեր բյուջե: Սա է խնդիրը: Եթե ուզում եք ՀՀ բյուջե գա այդ գումարը, պետք է կրկնակի հարկման պայմանագրից դուրս նոր պայմանագիր կնքել: ԵՏՄ մտնելով՝ մենք դառնում ենք միասնական ռեզիդենտներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031