Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հոլանդիայի հայ համայնքի համար կիրակնօրյա դպրոց հիմնելու հնարավորությանը

Մայիս 15,2015 12:10

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարար Ջեթ Բուսեմեկերի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել իր հոլանդացի պաշտոնակցին` գագաթաժողովի քննարկումներին ակտիվ մասնակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով` գագաթաժողովը կարևոր է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մասնավորապես, նախարարն անդրադարձել է Լեյդենի համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեության խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ բուհը մեծ ավանդույթներ ունի հայագիտության դասավանդման հարցում: Այդ նպատակով առաջարկվել է համագործակցային բազմաշերտ ծրագիր, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հոլանդիայի հայ համայնքի համար կիրակնօրյա դպրոց հիմնելու հնարավորությանը, ուր հայ աշակերտները կարող են ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայոց լեզվին:

Նախարարն անդրադարձել է նաև միջբուհական համագործակցությանը, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտում` ընդգծելով, որ վերոնշյալ կրթությունը կարող է գրավիչ և արդիական լինել:

Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարարը կարևորել է բուհերի միջև հորիզոնական սերտ կապերի ամրապնդումը և դրանց միջազգայնացման խնդիրը: Նա նաև անդրադարձել է ուսանողների փոխանակման և կրթաթոշակային ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031