Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկեցին Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները

Մայիս 26,2015 17:13

Մայիսի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ մեկնարկեցին Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները:

Առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Սփյուռքի այգում» Ուրուգվայից ժամանած 50 հոգանոց խումբը մասնակցեց հոբելյանին նվիրված ծառատունկին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Նշենք, որ Ուրուգվայն աոաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝  ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր», որ 1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը կոչվել է «Արմենիա» և այնտեղ կանգնեցվել է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-կոթող: «Արմենիա» անունով են կոչվել Ուրուգվայի այլ քաղաքների հրապարակներ և փողոցներ:

Երեկոյան՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031