Սամվել Ալեքսանյանը եւ Սամվել Կարապետյանը մի քանի հարյուր դոլար տվեցին

Սամվել Ալեքսանյանը եւ Սամվել Կարապետյանը մի քանի հարյուր դոլար տվեցին

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայով անցնում էին ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանը, նրա սանիկ Սամվել Ալեքսանյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ «ԳազպրոմԱրմենիա» ընկերության նախագահ Վարդան Հարությունյանը`մոտ տասը հոգու ուղեկցությամբ: Այդ պահին Հյուսիսային պողոտայում շարունակվում էր News.am կայքի կազմակերպած բարեգործական ակցիան :  Պաղպաղակի վաճառքից գոյացած գումարը տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի երեխաների կարիքների համար:

Օլիգարխների շքախումբը փորձում էր անհաղորդ շրջանցել ակցիան, սակայն, ակտիվիստ երիտասարդները գումարի արկղերը վերցրեցին ու մոտեցան նրանց: Սամվել Կարապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը գումարը գրպաններից հանեցին եւ առանց հաշվելու մի քանի հարյուրական դոլարներ նվիրաբերեցին`առանց պաղպաղակ վերցնելու:

Ավելի ուշ, երբ նրանք սրճարանում նստած էին` ակտիվիստները կրկին մոտեցել են եւ Գագիկ Բեգլարյանը նույնպես գումար է նվիրաբերել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք