Լրահոս
Օրվա լրահոսը

2021 թվականի մայիսին Յուրի Բեգլարյանը մահացել է կորոնավիրուսից, իսկ նրա եւ կնոջ վերաբերյալ քրեական գործը նոր է ուղարկվել դատարան. «Հրապարակ»

Փետրվար 22,2024 12:04

Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող Հավաքական թիմերի մարզական կենտրոնի շուրջ 4 տարի նախաքննություն էր ընթանում։ Կենտրոնի տնօրենին՝ Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրի Բեգլարյանին, մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ 60-ամյա Յուրի Բեգլարյանն այս գործով հետախուզման մեջ էր։ 2021 թվականի մայիսին Յուրի Բեգլարյանը մահացել է կորոնավիրուսից, իսկ նրա եւ կնոջ վերաբերյալ քրեական գործը նոր է ուղարկվել դատարան՝ փետրվարի 15-ին։ Յուրի Բեգլարյանի մասով գործը կկարճեն, հավանաբար, իսկ կնոջը կդատեն խարդախության փորձի եւ այլ հոդվածներով։ Այստեղ են ասել՝ գնա մեռի, արի՝ դատեմ։

Դատախազությունը հաղորդում է, որ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ տնօրենը կենտրոնի տարածքը ձեռք է բերել կադաստրային արժեքից հինգ անգամ ավելի ցածր գնով։

2023 թվականին Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող Հավաքական թիմերի մարզական կենտրոնն անցել է պետությանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829