Լրահոս
Օրվա լրահոսը

Առեղծվածային մահ. Մայիսյան գյուղի 28-ամյա բնակչին սարերի տակ մեռած են գտել  

Հունիս 05,2015 13:55

Aravot.am-ի տեղեկություններով, գիշերը Մայիսյան գյուղից դեպի Քեթի տանող հատվածում, սարերի տակ հայտնաբերել են Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լեւոն Սերոբյանի դին: Մայիսյան գյուղում տարածված խոսակցությունների համաձայն, երիտասարդին սպանել են, սակայն, ըստ իրավապահների նախնական վարկածի, նա հանկարծամահ է եղել:

Aravot.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ երիտասարդին գյուղացիներն են գտել, նա տուն չի վերադարձել, տնեցիներն անհանգստացած սկսել են փնտրել նրան ու հայտնաբերել են դիակը: Դրանից հետո ահազանգել են ոստիկանություն:

Ըստ գյուղապետի, երիտասարդը նորմալ, շնորհքով ընտանիքից է, հարգալից բոլորի նկատառմամբ, հեռու քրեական պատմություններից, հետեւաբար եւ գյուղացիներին առեղծվածային է մնացել նրա մահը: Նա ամուսնացած չէր:

Եղե՞լ են արդյոք բռնության հետքեր նրա վրա, գյուղապետը հորդորեց այդ հարցով դիմել իրավապահներին, բայց միաժամանակ ասաց, որ նախնական տվյալներով գյուղացիները նման բան չեն տեսել:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քիչ առաջ  Aravot.am-ին տեղեկացրեց, որ  նախապատրաստվում են նյութեր, երիտասարդի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, սակայն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են եզրակացությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930