Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջը բավարարել են․ Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին առանձին խուց կտանեն. epress.am

Հունիս 16,2015 16:57

Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր բավարարել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի՝ առանձին խուց տեղափոխվելու պահանջ֊դիմումը: Այս մասին Epress.am-ին է հայտնել Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Այդ պահանջով Շանթ Հարությունյանն արդեն 8 օր հացադուլ էր անում, իսկ Վարդան Վարդանյանը՝ 4 օր։

Մինչ հացադուլ հայտարարելը, նրանք գտնվում էին կիսաբաց ռեժիմային գոտում։

«Վարդաշեն» ՔԿՀ-ում քաղբանտայալներին այցելելուց հետո՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին իր ֆեյբուքյան էջի միջոցով փոխանցել էր, որ, ըստ Շանթ Հարությունյանի, այլ խուց տեղափոխվելու պահանջը պայմանավորված է նրա հասցեին հնչող սպառնալիքներով:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա 12 ընկերները մեղավոր են ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Պետրոսյանն ու Մնացականյանն արդեն ազատության մեջ են։

Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930