Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվածների ռեկորդ և բռնություններ

Հունիս 23,2015 09:07

Այսօր վաղ լուսադեմին, ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ի հեճուկս «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի պահանջների, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառեցին խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, հավաքի մասնակիցների դեմ կիրառվեց ջրցան մեքենա և մահակներ:

Անգամ հավաքը ցրվելուց հետո ոստիկանները (ովքեր, հիմնականում, քաղաքացական հագուստով էին) հետապնդեցին ցուցարարներին և ոստիկանության տարածքային բաժիններ տարան բոլոր նրանց, ովքեր չհասցրեցին փախչել:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» տեղեկություններով բաժիններ է տարվել ավելի քան 200 քաղաքացիներ, ինչի արդյունքում լցված են Երևան քաղաքի ոստիկանության բոլոր ստորաբաժանումները և քաղաքացիների մի մասը տեղափոխված է ոստիկանության Աբովյանի և Աշտարակի բաժիններ:

Բաժին տարվածների թվում են նաև ՀԵՏՔ-ի, Գալա Հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները: Առկա են մի քանի տասնյակ ահազանգ այն մասին, որ ոստիկանության ճանապարհին քաղաքացիների (այդ թվում՝ որոշ լրագրողների) նկատմամբ բռնություններ է կիրառվել:

Ստացվում են ահազանգեր այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները գործողության ժամանակ միտումնավոր ոչնչացնում էին լրագրողների տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը ու դրանց հիշողության չիպերը:

Բազմաթիվ քաղաքացիներ էական վնասվածքներ են ստացել, ոմանք այս պահին գտնվում են հիվանդանոցներում:

«Իրազեկ Քաղաքացների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալվարդ Մկրտումյան says:

    Քաղաքացիական հագուստով ոստիկաններ, դուք ազգի դավաճաններ եք, դուք ծախու շներ եք…ձեր մայրերը ,քույրերը թող ամաչեն, որ ձեր նման որդիներ ու եղբայրներ ունեն, ամոթ, ամոթ, ամոթ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930