Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնության տղաները չեն գիշերի Ազատության հրապարակում

Հունիս 30,2015 00:36

 Անելիքիների մասին նրանք կհայտարարեն հունիսի 30-ի ասուլիսում:

Բաղրամյան պողոտայում շարունակվում է ցույցը: Հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ այնտեղ, եւ պահանջն իշխանություններից մեկն է՝ չեղարկել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին որոշումը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին դադարեցրել են նստացույցը: Նախաձեռնության անդամ  Վաղինակ Շուշանյանն էլ հրապարակել է իրենց անելիքները՝ փաստելով, որ իշխանությունները կես քայլ հետ են գնացել: Նախաձեռնության մյուս անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ասել է, որ իրենք  չեն գիշերի Ազատության հրապարակում, իսկ վաղվա ասուլիսում կներկայացնեն իրենց ծրագիրը, եւ չի բացառվում, որ խորհրդի կազմում փոփոխություններ լինեն:

 

Ըստ Ազատություն ռ/կ-ի առցանց հեռարձակման

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930