Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճատեւ հոսանքազրկում Բաղրամյան պողոտայում

Հուլիս 03,2015 23:05

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի խոսքով, Իշխանությունների կողմից փորձ  է արվել գրագետ քաղաքացիներին ներշնչել, թե Բաղրամյան պողոտայում ձեւավորված պայքարը զուտ սոցիալական հարց է, քաղաքական պայքար չէ:

«Սա քաղաքական հարց է, կուսակցական դրոշներ չկան ու թույլ չենք տալու, բայց սա քաղաքական պայքար է: Մի տարվեք, թե սա քաղաքականացնում են, ովքեր դժգոհ են կազմակերպչական հարցերից,  առաջարկություններ կարող եք ներկայացնել»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Այսօր երիտասարդները նախատեսել էին մինի ռոք համերգ, բայց հարթակում դեռ ելույթները չավարտված՝ հարակից տների հոսանքը անջատվեց, ցուցարարները սկսեցին ամոթանք տալ, որովհետեւ այն կարծիքին էին, որ ոստիկաններն են միտումնավոր անջատում, որ խոչընդոտեն հավաքը, իրենց ելույթները: Բայց հոսանքազրկումը կարճ տեւեց, ու երիտասարդները իրենց մինի համերգով ներկայացան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031