Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելի Հայկական սփյուռքը սատարում է #ElectricYerevan-ին (տեսանյութ)

Հուլիս 04,2015 11:30

Բրյուսելի Հայկական սփյուռքի սատարում է #ElectricYerevan-ին եւ դատապարտում է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված դաժանությունը, որոնք օգտվում էին ազատ հավաքների եւ խոսքի ազատության իրենց իրավունքից: Այս մասին տեղեկացրեց Բրյուսելի Հայկական սփյուռքի ներկայացուցիչ Նարեկ Աղասարյանը:11714948_843775562379848_1095787165_o

Նա նաեւ ասաց, որ իրենք դատապարտում են ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ իրականացված բռնությունները: «Արդեն երկու շաբաթ Հայաստանի քաղաքացիները փողոցում բարձրաձայնում են, որ իրենք այլեւս չեն հանդուրժի թալանը եւ կոռուպցիան: Մենք կանգնած ենք նրանց կողքին»:11715096_843775569046514_779765449_o

Նարեկ Աղասարյանը նաեւ կոչ է արել Հայկական սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ մեծ հիմնադրամներին, կազմակերպություններին եւ կրոնական հաստատություններին միանալ իրենց:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031