Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բուդաղյանը կխոսի, երբ ԱԱԾ քննիչները կոնկրետացնեն, թե ինչում է ինքը կասկածվում. Pastinfo.am

Հուլիս 04,2015 16:57

Այսօր՝ ժամը 11:00-ին, փաստաբան Հայկ Ալումյանը վերջապես հանդիպել է իր պաշտպանյալ Արա Բուդաղյանի հետ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը որպես Արա Բուդաղյանի պաշտպան ներգրավվել է նախօրեին` ցերեկվա ժամը 12:00-ին, երբ ձերբակալվելիս Արա Բուդաղյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի Հայկ Ալումյանը: Ուստի` այդ ժամանակվանից սկսած էլ մինչև այսօրվա ժամը 11:00-ն, այսինքն՝ մի ամբողջ օր խախտվել է Արա Բուդաղյանի պաշտպանության իրավունքը:

Բացի այդ, Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել:

Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, Արա Բուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»: Արա Բուդաղյանը կխոսի, երբ ԱԱԾ քննիչները կոնկրետացնեն, թե ինչում է ինքը կասկածվում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031