Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանն ուզում է իր ծառայությունները մատուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին

Ապրիլ 04,2024 22:07

«27 տարի այս կարգավիճակում մարդու իրավունքների պաշտպանությունից հետո իմ ծառայություններն եմ ուզում առաջարկել Եվրոպական դատարանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ նա ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող դատավորի թեկնածուներից է եւ այսօր մասնակցել է Վճռաբեկ դատարանում անցկացվող թեկնածուների ընտրության հարցազրույցին:

Պարոն Ալումյանը անդրադառնալով հանձնաժողովի կազմին՝ նկատեց, որ ներգրավված են այն կառույցների ներկայացուցիչները, որ կառույցներին կարող է  այդ հարցը վերաբերել, այդ առումով անհամաձայնություններ չունի:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ քաղաքական հնչեղ գործերում իրականացրած պաշտպանական գործունեությունը ազդեցություն կթողնի հանձնաժողովի անդամների որոշման վրա, ի պատասխան ասաց.  «Ինչքան տեսնում եմ, մտադրված են թափանցիկ մրցույթ կազմակերպել, համենայնդեպս՝ մինչեւ այս պահը այդ տպավորությունն է: Արդյունքները կբխեն մարդկանց գիտելիքներից ու նրանց տված պատասխաններից: Քիչ եմ հավանականություն  տեսնում, որ անարդար մոտեցումներ լինեն՝ ելնելով որեւէ այլ գործոններից»:

Դիտարկմանը, թե ամեն կերպ փորձում են Վահե Գրիգորյանին անցկացնել, պարոն Ալումյանը այսպես արձագանքեց. «Մենք այստեղ, ովքեր մասնակցում ենք, կարծես թե այնպիսի մարդիկ ենք, ում իրավունքները խախտելը դժվար է, չեմ կարծում, որ այդ առումով հնարավոր կլինի մեր իրավունքները խախտել, այդ թվում՝ իմ իրավունքները: Ես իմ իրավունքը կկարողանամ պաշտպանել, եթե տեսնեմ ընթացքը կամ գնահատման արդյունքներն արդար չեն եղել, այնուամենայնիվ, այդպիսի կանխատեսումներ չունեմ»:

Լրագրողներից մեկը նաեւ հետաքրքրվեց, ինքը կկարողանա՞ մաքսիմալ անկեղծ լինել քաղաքական գործերով՝ հաշվի առնելով, որ բազմիցս քննադատել է իշխանություններին, դատախազությանը, այդ նույն անձինք, ձեզ հարցեր են ուղղելու, ի պատասխան Ալումյանն ասաց՝ կհրաժարվի քաղաքական երանգ ունեցող հարցի պատասխանելուց ու ձեռնպահ կմնա այնպիսի պատասխաններից, որոնց հնարավոր է հետագայում քաղաքական մեկնաբանություններ տրվեն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930