Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվավազք՝ նվիրված Սահմանադրության օրվան (ֆոտոշարք)

Հուլիս 05,2015 22:44

Այսօր Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «GMG մեդիա գրուպ»-ի համագործակցությամբ Հանրապետության հրապարակից տրվեց հեծանվավազքի մասսայական մեկնարկ, որին մասնակցեցին պետական եւ ոչ պետական, դիվանագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ գործարարներ:

скачанные файлы (98)

Մեկնարկից առաջ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Aravot.am-ին ասաց, որ ողջունում է նման ցանկացած նախաձեռնություն: «Առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի քարոզումն ու տարածումը նախարարության առաջնահերթ ծրագրերն են, որոնց իրագործման համար սպորտի պետական կառույցը պատրաստ է աջակցել ցանկացած իրատեսական նախաձեռնության: Այդպիսին է «GMG մեդիա գրուպի» այս ձեռնարկը: Սա մեր առաջին համատեղ մարզական միջոցառումն է եւ ես հուսով եմ, որ կշարունակենք միասին աշխատել: Հեծանվավազքի մասնակիցներին մաղթում եմ հաջող երթ եւ հաղթանակ, թեեւ այստեղ պարտվողներ չեն լինելու»:

«GMG մեդիա գրուպի» տնօրեն եւ Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն էլ հավելեց. «Ես նույնպես ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ նախարարությանը, որը առողջ ապրելակերպը մասսայականացնելու բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ու քաջալերում: Այսօր էլ, եթե չլիներ նախարարության բազմակողմանի աջակցությունը, որոշ կազմակերպական հարցեր  պատշաճ մակարդակով չէին լուծվի: Ես էլ եմ ողջունում հեծանվավազքի բոլոր մասնակիցներին եւ հավատում, որ նրանցից շատերը այսօրվանից սկսած կբարեկամանան առողջ ապրելակերպի հետ»:скачанные файлы (97)

Հեծանվորդները հաղթահարեցին 5 կմ մրցատարածություն: Մրցանակային եռյակը կազմեցին Միքայել Նահապետյանը, Մարիաննա Օհանյանը եւ Արտյոմ Հովհաննիսյանը: Իսկ բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031