Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի էլեկտրացանցերի աուդիտը կսկսվի օգոստոսին. Sputnik

Հուլիս 06,2015 20:35

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին, Sputnik–ին հայտնել է  էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

Ըստ նրա, «ՀԷՑ»–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Երևան է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ի ղեկավարության մի շարք խորհրդակցությունների։

«Ներկայում Ինտեր ՌԱՕ–ում աշխատում են աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքի շուրջ։ Տեխնիկական առաջադրանքի մշակումը և աուդիտորի ընտրությունը կպահանջի մեկ ամիս»,– նշեց մամուլի քարտուղարը։

Սարջանյանը դժվարացավ ասել, թե ինչ ընկերություններ են մասնակցելու «ՀԷՑ»–ի աուդիտի մրցույթին։ Ըստ նրա, ընկերության աուդիտը կտևի երեքից վեց ամիս։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Sputnik-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031