Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիս 07,2015 18:30

ՀՀ  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Նախարարը  շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ  ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի  Ճապոնիայի կառավարության  և ՀՀ-ի  համատեղ իրականացվելիք ծրագրերի  դյուրացմանը:

Հյուրի խնդրանքով նախարարը  պարզաբանել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին  առնչվող  մի շարք հարցեր՝  մասնավորեցնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներին, ինչպես նաև պետական կառավարման ձևին  վերաբերող հիմնական մոտեցումները:

Ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթությունները՝ նախարարն  անդրադարձել է նաև իրականացվելիք դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են  էլեկտրոնային եղանակով մատուցվող  հանրային ծառայություններին, պետական կառավարմանը հասարակության մասնակցությանը,  անձնական տվյալների պաշտպանության համակարգի ձևավորմանն  առնչվող հարցեր:

Զրույց է ծավալվել հաշտարարության ինստիտուտի և վեճերի լուծման այլընտրանքային այլ եղանակների ներդրման և արդյունավետ կիրառմանը վերաբերող մոտեցումների շուրջ:

Հանդիպման ավարտին դեսպան Տագուչին հավաստել է  Ճապոնիայի կառավարության համագործակցության  պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ արդյունքները կնշմարվեն առաջիկայում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031