Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ծառայության անակնկալը առաջին դասարանցիներին

Հուլիս 29,2015 18:50

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հարկադիր կատարման ծառայությունը ալիմենտի բռնագանձման վարույթներով շահառու մայրաքաղաքի և մարզերի առաջին դասարանցիների համար անակնկալ էր պատրաստել՝ նվիրելով պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով:

Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները Երևան քաղաքի և Շիրակի մարզի առաջին դասարանցիների համար հանդես են եկել շոու ծրագրով և թատերական ներկայացմամբ: Միջոցառման ավարտին հարկադիր կատարողները նրանց նվիրել են պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Հանրապետության մյուս մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել առաջին դասարանցիներին, շնորհավորել նրանց գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և նվերներ հանձնել:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

«Երեխաների անհոգ առօրյայի ապահովումը մեր բոլորիս խնդիրն է. աշխատելով այս երեխաների հետ` հարկադիր կատարողներն ունեն գերխնդիր՝ օրենքի տառի համաձայն գործադրել բոլոր միջոցները, որպեսզի երեխաների իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինեն: Մենք պարտավոր ենք աշխատանք տանել նրանց ծնողների հոգսերը նվազեցնելու ուղղությամբ: Քաղաքացու, հասարակության, պետության նման հոգատարությունն իր ապագայի հանդեպ անպայման տալիս է իր առողջ պտուղները»,-ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայությունում ներկայումս ընթացքի մեջ է 1884 կատարողական վարույթ, որից 1161-ը՝ մարզերից: Հարկադիր կատարման ծառայությունն
աշխատանք է տանում շուրջ 2895 երեխայի հետ: Ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին:

Հարկադիր կատարման ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031