Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի մարզը կրիմինալով 5-6-րդ տեղում է». Արմեն Կարապետյան

Օգոստոս 04,2015 21:55

Գյումրիում եւ Սյունիքի մարզում հաճախ են հնչում կրակոցներ: Ինչի՞ հետ է դա կապված: Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես, եթե խոսում ենք կրիմինալի մասին, եթե ուսումնասիրում ենք տեղեկատվությունը, ոստիկանությունը ամեն տարեվերջին հաշվետվություն է ներկայացնում: Եթե այդ թվերը նայեք՝ կտեսնեք, որ այդպես չէ: Ես ուսումնասիրել եմ, այդ թվերին լավ տեղյակ եմ: Եթե վերցնենք կրիմինալի ցուցանիշները, կրիմինալն ամենամեծը Երեւանում է: Իհարկե, Երեւանը մեծ է, բայց մենք տոկոսային հարաբերություններն ենք վերցնում, ոչ թե ըստ բնակչության:

Սյունիքը 5-6-րդ տեղն է, ես ձեզ պարզ ասեմ: Սյունիքում կրիմինալի մասին հնչեղություն են տալիս, ով ինչպես կարողանում է: Բայց վիճակագրական տվյալներով, ըստ ՀՀ գլխավոր ոստիկանապետի  ներկայացրած հաշվետվության, Սյունիքը անցյալ տարի 5-րդ տեղն էր, դրանից առաջ՝ 6-րդ տեղը: Այնպես որ, Սյունիքին չի կարելի այդպես նայել: Սյունեցիները հյուրասեր, լավ ժողովուրդ են, ընդհանրապես, իրենց հետ կենսագրություն ունեն: Այ, որ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին ասել է, Նժդեհն էլ, բոլորն էլ ասել են, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է: Սյունեցիները փառքով են կարողացել գործել պատերազմի տարիներին: Չես կարող կենսագրությունը թաքցնել»:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նիստերից մեկի ժամանակ ամոթանք տվեց կառավարությանը, որ 4 անգամ դատապարտված մեկը՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է նշանակվել: Այդ առնչությամբ Արմեն Կարապետյանն ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ ընդհանրապես: Ես դրա մասին տեղյակ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31