Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Զաքարյանին «գժի թուղթ» Գորիսի բժի՞շկն է դասավորել

Օգոստոս 05,2015 21:50

Aravot.am-ի տեղեկություններով, Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժող Հարություն Զաքարյանը բանակից ազատվել է «ախտանշային եւ հոգեկան այլ խանգարումներ հոդվածի Բ կետով՝ չափավոր արտահայտված կամ կրկնվող պսիխոզիկ եւ ոչ պսիխոզիկ խանգարումներ, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխության կամ երկարատեւ ամստետիկ վիճակ:

«Հարություն Զաքարյանի՝ հոգեկան խնդիրների պատճառով բանակից ազատվելու փաստը ոչ մի տեղ արձանագրված չէ՝ ոչ հիվանդանոցում, ոչ հոգեբուժական որեւէ կենտրոնում: Այդ հիվանդության պատմությունն արմատներ չունի: Դա արել է Գորիսի մի բժիշկ, որը լավ հարաբերությունների մեջ է Զաքարյանների հետ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նրա եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, նա նախազորակոչային զինվորական հաշվառում չի անցել, զինկոմիսարիատում նրա վերաբերյալ գործեր  չկան: Մեր տեղեկություններով, Մուշեղ Զաքարյանը մինչեւ 2003 թվականը անձնագիր չի ունեցել, միայն 2003 թվականի դեկտեմբերի 27-ին է անձնագիր ստացել, Ռոստովի մարզի գյուղերից մեկում:

Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունները, ասաց. «Նպատակահարմար չենք գտնում այս թեմային անդրադառնալ, քանի որ մյուս կողմի պաշտպանական նման հնարքը մեր մեկնաբանման տիրույթում չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. քաղաքացի says:

    Սրանց լոգիկայով ստացվում է եթե մարդ ինչ որ առողջական խնդիրներ ունի ապա կարելի է և ազատ ծեծել ու հաշմանդամ դարձնել, ինչ է եղել որ: Նոր արդարացման ձև է?

  2. Baron says:

    Արփինե Սիմոնյան, էս ինչ լծվել ես լծվել Խաչատրյանների պաշտպանության ,,սուրբ,, գործին…

  3. հայ մարդ says:

    Ինչ կապ ունի թե մարդը երբ է անձնագիր ստացել կամ ինչպիսի առողջական խնդիր է ունեցել անցյալում: Փաստը նա է, որ մադկանց նկատմամբ բռնություն է տեղի ունեցել ծանր հետևանքով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31