Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյանը անձնական խնդիրներ ունի

Օգոստոս 08,2015 20:51

Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցնում է, որ նախաձեռնությունից հեռացած Վաղինակ Շուշանյանի հետ խնդիրներ, տարաձայնություններ նախաձեռնության ներսում չկան:

Վաղինակի որոշմանը նախաձեռնության անդամներն ըմբռնումով են մոտենում:

«Պարզապես մարդը աշխատանքի է անցել, անձնական խնդիրներ ունի ու ֆիզիկապես չի հասցնում մասնակցել մեր քննարկումներին, հավաքներին»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Նա չցանկացավ պատմել, թե իրենց քննարկումների ժամանակ քայլերի ինչ ծրագիր են մշակել, ինչ գործողություններ են առաջիկայում նախատեսել. «Շուտով կհրապարակենք, այս պահին չենք բարձրաձայնում: Որոշակի քայլեր, բնականաբար, որոշված են: Դրանք, ինչ-որ չափով, դեռ խմորման փուլում են: Ինչպես մեր պահանջը եղել է՝ հոսանքի սակագնի բարձրացման որոշումը չեղարկել, այդպես էլ գնում է, ու մեր պահանջը ամենեւին ուշացած չէ, թեեւ օգոստոսի մեկից այդ որոշումը ուժի մեջ է մտել: Այն ժամանակ, երբ պայքարում էինք, որոշումն էլի կար: Մենք շարունակելու ենք պայքարել ու ամեն ինչ անել, որ հասնենք մեր պահանջի բավարարմանը»:

Հիշեցնենք, որ այսօր Վաղինակ Շուշանյանն Ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ նախաձեռնությունից դուրս գալու մասին ու հայտնել, որ իր դուրս գալը դեռ չի նշանակում, որ ինքը թողնում է պայքարը. «Ընդհակառակը ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31