Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր Իջեւանի սահմանագոտում

Օգոստոս 09,2015 21:40

Օգոստոսի 8-ին, ժամը 20.05-ին  Իջեւանի բժշկական կենտրոն  է տեղափոխվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված  Նվեր Վիկտորի Սահակյանը:  Իջեւանի ԲԿ-ից տեղեկացանք, որ նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի առաջնային պատի, աջ նախաբազկի միջին երրորդականի, ձախ սրունքի  հրազենային վիրավորումով:

Մեր տեղեկություններով՝ նա վնասվածքները ստացել է Իջեւանի սահմանագոտում: Նույն օրը  ժամը 20.45-ին Ն. Սահակյանը տեղափոխվել է  Երեւան, ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այնտեղից տեղեկացանք, որ վիրավորի վիճակը լավ է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31