Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցից դուրս մնացած երեխաների խնդիրը` օրակարգի առանցքում 

Օգոստոս 31,2015 11:34
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը եղել է գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու խնդիրը:

Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ուստարվա նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են, մասնավորապես, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մանկավարժների և տնօրենների, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Նախարարի խոսքով` բուհերում ևս ամեն ինչ պատրաստ է` բոլոր աշխատանքները բնականոն ընթացքով անցկացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի, դպրոցից դուրս մնացած երեխաների, 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ: Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած աշակերտների խնդրին` նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մարզպետարանների և քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` հայտնաբերել այդ երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց: Նախարարն ընդգծել է, որ պետք է ուսումնասիրվեն և հրատապ լուծումներ տրվեն բոլոր այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31