Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ»-ի ճակատին միացած «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ-ի մասին տեղեկություններ չկան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2015 23:10

«Ոչ»-ի ճակատին միացած քաղաքացիական նախաձեռնությունների շարքում նաեւ «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ-ն է: Նախօրեին սահմանադրական փոփոխություններին ոչ ասող ուժերի համաժողովի ժամանակ, երբ թվարկվում էին «Ոչ»-ի ճակատի համատեղ հայտարարությանը միացած ուժերի անունները, այդ ուժերի ներկայացուցիչները  հերթով մոտենում էին, հայտարարության տակ ստորագրում: Համաժողովն արձանագրած տեսագրությունում ակնհայտ երեւում է, թե ինչպես «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ-ի անունը բարձրաձայնելուց հետո ստորագրելու է մոտենում ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանը:

Ու քանի որ նշված հ/կ-ի գործունեության մասին ընդհանրապես տեղեկություններ չկան, Aravot.am-ը փորձեց տեղեկություններ ճշտել հենց Ստեփան Մինասյանից՝ հասկանալու համար, թե նման հ/կ իրականում գոյություն ունի, թե, այսպես ասած, ճակատում «գլխաքանակ» ապահովելու խնդիր է լուծվում:

Պարոն Մինասյանն ասաց՝ հ/կ-ի հետ կապ չունի. «Որեւէ հ/կ-ի մասին որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ քչերին եմ ճանաչում: Հարցրեք կազմակերպիչներին»:

Իսկ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Արշակ Մուսախանյանը պարզաբանեց, որ թյուրիմացություն է, երբ հնչեցրել է նշված հ/կ-ի անունը, ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանը եկել էր լրացնելու ՀԺԿ-ին վերաբերող գրառումը, իսկ նշված հ/կ-ից այլ ներկայացուցիչ էր համաժողովին ներկա, որն  էլ հետո ստորագրել է հայտարարության տակ: Այդ հ/կ-ի գործունեության մասին Արշակ Մուսախանյանն էլ տեղեկություններ չուներ:

Տեսանյութը` «1in.am»-ի

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ինչ թույն հետաքննող լրագրողներ եք՝ օբյեկտիվ և ուշադիր։
    ափսոս որ տենդենցիոզ ոճը կա։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930