Լրահոս
Օրվա լրահոսը

Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի փոխնահանգապետ Պատրիկ Ալմանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Սեպտեմբեր 23,2015 20:59

Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի փոխնահանգապետ Պատրիկ Ալմանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության 1-ին քարտուղար Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ:

Փոխնահանգապետը նախարար Հրանուշ Հակոբյանին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի նահանգը համագործակցում է Հայաստանի Լոռու մարզի հետ, հետաքրքրված է պատմամշակութային ժառանգությամբ հարուստ այդ շրջանում զբոսաշրջության զարգացմամբ և ցանկություն ունի Լոռիում հիմնել հայկական ինքնության զբոսաշրջության յուրահատուկ կենտրոն: Ինչպես նշեց հյուրը, իրենց ծրագրում նախատեսված է նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության ընդլայնում և համատեղ ֆերմերային տնտեսությունների հիմնում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշեց, որ Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ Հայաստանն առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի բոլոր ոլորտներում: Նախարարը բարձր գնահատեց Լոռու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նաև փոքր բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը  և ապակենտրոնացմանը:

Փոխնահանգապետ Պատրիկ Ալմանը շնորհակալություն հայտնեց նախարար Հ. Հակոբյանին և ընդգծեց, որ իրենց նախաձեռնությունը մեծապես պայմանավորված է Ֆրանսիայում ապրող հայության վարկանիշով և նրանց հանդեպ տածած խոր հարգանքով:

Երկուստեք կարևորվեցին առանձին մարզերի և քաղաքների միջև ստեղծվող բարեկամության և համագործակցության նախաձեռնությունները, փոքր բիզնեսի զարգացմանը, ֆրանսերենի  ուսուցմանը նպաստող ծրագրերի ընդլայնումը:

Զրույցի ընթացքում նախարարը պատասխանեց փոխնահանգապետ Պատիկ Ալմանին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին նախարարության գործառույթներին և սիրիահայության հիմնախնդիրներին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930