Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարի անց. Մայր Աթոռում մեկնարկեց Մյուռոնօրհնեքը. (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2015 18:23

Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանում սկսվեց Հայ առաքելական եկեղեցու ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Մյուռոնօրհնեքի արարողությունը: Մինչ այդ  Վեհափառ Հայրապետը Վեհարանում զգեստավորվեց հայրապետական շուքով, այնուհետեւ հոգեւոր դասի ուղեկցությամբ ուղղվեց դեպի բաց խորան: Նրան ուղեկցող 12 եպիսկոպոսները բերեցին Մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ Հայ եկեղեցու ավանդական սրբությունները՝ 10-11 դարի «Վեհափառի Ավետարանը», որը Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը ժամանակին նվիրել է Մատենադարանին, Ծաղկանց նյութերի անոթը, Ս. Արիստակես Հայրապետի աջը, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի աջը, Ս. Գրիգոր լուսավորչի աջը, Ս. Թովմաս առաքյալի աջը. Ս. Թադեոս առաքյալի աջը եւ աստվածամուխ Ս. Գեղարդը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Շղարշով ծածկված Մյուռոնի կաթսան մինչ օրհնությունը 7 օր մնացել է Մայր Տաճարի ավագ խորանին, որպեսզի հավատացյալները համբուրեն այն: Արարողությունից հետո օրհնված մյուռոնը կբաժանվի Հայ առաքելական եկեղեցու թեմերին:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

 

«Ամեն անգամ հին մյուռոնը խառնվում է նորին եւ տյառնագրվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով: Ըստ ժողովրդական ըմբռնման՝ հենց այդ պահին կաթսան սկսում է եռալ. խորհուրդն այն է, որ ամեն անգամ նոր մյուռոնի մեջ է լցվում Սուրբ Գրիգոր լուսավորչի օրհնած մյուռոնը: Հնի խառնումը նորին  խորհրդանշում է այսօրվա հայ մարդու կապը առաքելական ժամանակաշրջանի նախնիների հետ»,-լրագրողների  հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

 

Նա նաեւ տեղեկացրեց, Ամենայն հայոց Կաթողիկոսը Մյուռոնի օրհնությունը կկատարի Կենաց փայտի մասունքը կրող Ս. Խաչով. Ս. Գեղարդով եւ Ս. Գրիգոր Լուսավորչի աջով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930