Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գնդակոծված Բերդավան

Հոկտեմբեր 09,2015 23:52

ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով Բերդավանում զոհվել էր 2 կին, ևս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։ Վնասվել էին տների տանիքները, մշակույթի տան, փոստի եւ երաժշտական դպրոցի շենքերը։

ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղել են վնասված տներում, որտեղ մահացել եւ վիրավորվել էին խաղաղ բնակիչները, ինչպես նաեւ այցելել են կրակոցներից տուժած մշակույթի տուն։

ԵԱՀԿ նախագահները կարողացել են անձամբ համոզվել, որ գյուղը գնդակոծվել է թուրքական ծագման TR-107 սարքավորումներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գնդակոծումից տուժած գյուղ էր այցելել Ֆրանսիայից ժամանակ տեսչական խումբը։

Հակառակորդի ագրեսիայից սեպտեմբերի 24-ի երեկոյան Այգեպար, Այգեհովիտ եւ Բերդավան գյուղերում զոհվել էր 3 եւ վիրավորվել 4 խաղաղ բնակիչ։

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031