Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի անկողմնակալությունը ոչ միայն օրինական կատեգորիա է, այլ նաեւ կամ նախեւառաջ էթիկական կատեգորիա»

Հոկտեմբեր 10,2015 17:57

«Մեր՝ լեհական իրավագիտությունում, սահմանադրական դատարանում մենք ասում ենք, որ չափանիշը կազմված է երեք բաղկացուցիչ մասերից՝ իրավազոր դատարան, անկախ դատարան եւ անկողմնակալ դատարան»,-ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանին ստեղծման 20-ամյակին նվիրված 20-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում ասաց Լեհաստանի սահմանադրական տրիբունալի հայտերի եւ սահմանադրական գանգատների նախնական ուսումնասիրության վարչության պետի տեղակալ Պավել Վիլինսկին:

Անդրադառնալով առաջին բաղկացուցիչ մասին՝ իրավազոր դատարանին, նա նշեց, որ ըստ Լեհաստանում ընդունված վճիռների ամեն դեպքում դատարանը պետք է իրավազոր լինի: Իսկ երկրորդ բաղադրիչը, Պավել Վիլինսկիի խոսքերով, մեծ տեղ է զբաղեցնում լեհական իրավագիտության մեջ. «2005 եւ 2013 թվականների վճիռներում ասվում է, որ դատավորի անկախությունը եւ անկողմնակալությունը ոչ միայն օրինական կատեգորիա է, այլ նաեւ կամ նախեւառաջ էթիկական կատեգորիա է, քանի որ դատավորը ընտրություններ է կատարում, որոնք ունեն արժեքաբանական բնույթ: Մեծ քննարկումներ տեղի ունեցան՝ արդյոք արժեքաբանությունը փաստարկ է՝ մեր իրավական ակտերի սահմանադրականության քննարկումներում, եւ արդյոք դա կարող է էական տարր լինել դատարանի անկողմնակալության եւ անկախության նոր հասկացություններ ստեղծելու համար»:

Պավել Վիլինսկին հետաքրքիր է համարում դատավորների իրավունքը ընտրել, թե որտեղ կարող են աշխատել: Նա ընդգծեց, որ ժամանակ առ ժամանակ լեհ դատավորները կարող են փոխել, եթե իհարկե՛, համաձայնացրել են արդարադատության նախարարի հետ. «Սա հետաքրքիր սահմանադրական խնդիր է՝ անաչառ դատարանը նշանակում է նաեւ հնարավորություն դատավորի համար ընտրել իր աշխատավայրը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031