Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՖ. Մենք գիտակցում ենք, թե ինչի դեմ ենք դուրս եկել

Նոյեմբեր 24,2015 22:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԱՖ-ը (Առաջին հայկական ճակատ) նոյեմբերի 24-ին  դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: ՖԱՖ անդամների եւ ոստիկանների մեջ հրմշտոց սկսվեց, երբ նախաձեռնության անդամները ցանկանում էին իրենց պաստառը փակցնել Ֆուտբոլի ֆեդերացիայի պարսպին:

ՖԱՖ անդամ Սերգեյ Ջանջոյանը բողոքի ակցիայի ավարտին հայտարարեց, որ իրենք գիտակցում են, թե ինչի դեմ են դուրս եկել. «Կոչ եմ անում համայն հայությանը, համայն աշխարհի հայ երկրպագուներին, որոնց գործոնը վերջնական հաղթանակի համար, վերջին տեղում չի լինելու: Մենք սկսում ենք երկար գործընթաց՝ մինչեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի եւ գործկոմի անդամների հրաժարականը: Մենք չենք սպասելու մինչեւ հերթական խաղը, մենք շարունակական գործելու ենք»:

Նա նշեց, որ իրենք պայքարելու են մինչեւ այն աստիճան, երբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հաճույքով գալու է հավաքական, ցույց է տալու լավ ֆուտբոլ, որը այսօր չկա:

Հիշեցնենք՝  ՖԱՖ անդամները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30