Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Իմ քաղաքական փորձառությունը ներառում է նաեւ հոկտեմբերի 27-ը»

Նոյեմբեր 26,2015 22:12

Նոյեմբերի 26-ին կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որից ավարտից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա հայտնեց, որ նիստը հիմնականում նվիրված էր ներկուսակցական խնդիրներին, ու այս պահին ՀՀԿ-ի համար առաջնային խնդիրը, նրա ձեւակերպմամբ, եվրոպական,  չափանիշներին համապատասխան հանրաքվեի անցկացումն է:

Հերմինե Նաղդալյանը ձեռնպահ մնաց քարոզարշավը գնահատելուց, ասաց, որ արդյունքները կերեւան քվեարկության օրը: «Ամեն դեպքում՝ քարոզարշավը ակտիվ եւ հետաքրքիր է անցնում ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն  օգտվելու քարոզչություն անցկացնելու իրավունքից, եւ «այո»-ն եւ «ոչ»-ը ակտիվ ներկայացնում են իրենց գաղափարները»,-հավելեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում կատարվածի մասին:

Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ ավելին, ինչ գրված է մամուլում, ասել չի կարող. «Դեռ գնում են աշխատանքներ, դրանք ծավալուն, մեծ աշխատանքներ են, ու այնպես չէ, որ իսկույն արդյունքները երեւում են, դեռ մի փոքր պետք է զինվենք համբերությամբ»:

Նա նաեւ շեշտեց, որ գործադիրի նիստին այդ  հարցը չի քննարկվել: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի, պատկան մարմինները պրոֆեսիոնալ են իրենց գործն արել, եւ որեւէ քաղաքացի չի զոհվել կամ վիրավորվել: Նաղդալյանն իրեն որակեց քաղաքական մեծ փորձառությամբ գործիչ, որը հոկտեմբերի 27  է տեսել, հետեւաբար իր փորձառությունը հուշում է, որ կատարվածի շարժառիթների մասին խոսելը ճիշտ չի լինի, ըստ նրա, արդարացված չեն նաեւ ինչ-ինչ կանխատեսումները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30