Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվում է նյարդերի պայքար. «Ժամանակ»

Դեկտեմբեր 01,2015 10:19

«Նոր Հայաստան» միավորումն այսօր պատրաստվում է Հայաստանում սկսել անհնազանդության պայքար, որը, ըստ նախաձեռնողների, պետք է հանգեցնի նախ դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի կասեցման, իսկ հետո նաև իշխանության հեռացման և նոր ընտրությունների՝ արտահերթ ընտրությունների: «Նոր Հայաստան» միավորման շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարել է, որ հույս ունի կհաջողի կասեցնել հանրաքվեն, իսկ հետո անցնել իշխանության «կապիտուլյացիայի» շուրջ բանակցությունների:

Իշխանությունները երեկ ցույց են տվել, որ իրենց պլանները այլ են, և իրենք չեն պատրաստվում կապիտուլյացիայի: Ոստիկանապետ Վովա Գասպարյանի մոտ երեկ տեղի է ունեցել հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցել են մինչև անգամ մարզային ոստիկանության պատասխանատուները: Ոստիկանությունը նաև հաղորդագրություն-հայտարարություն է տարածել, որ հետևելու է մեկնարկող գործողություններին և Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում տարբեր սադրանքները կանխելու է:

Մի քանի օր առաջ իշխանությունը հայտարարեց զինված բանդայի վնասազերծման մասին՝ հայտարարելով, որ պատրաստվում էին Հայաստանի մի շարք տեղերում իրականացնել զինված հարձակումներ, այդ թվում՝ գրոհներ և՛ պետական պաշտոնյաների, և՛ պետական հաստատությունների վրա: Այդ հիմքով առ այսօր իրականացվում են անվտանգության միջոցառումներ և ձերբակալվում են տարբեր անձինք: Ոչ պաշտոնական տեղեկություններ եղան, որ այդ ամենը կապված է ընդդիմադիր ուժերից մեկի հետ և արվում է հենց դեկտեմբերի 1-ին ընդառաջ: Սակայն ԱԱԾ պետի տեղակալը հայտարարեց, որ այս պահին որևէ ուժի հետ կապի տեղեկություններ չկան: Չի բացառվում, որ իշխանությունները, այսպես ասած, կախ են տվել գործը՝ ընդդիմությանը կառավարելի պահելու համար, կտրուկ գործողությունների դեպքում «կապերն» արագ գտնելու հեռանկարով: Մյուս կողմից՝ նաև չի բացառվում, որ իշխանությունների խնդիրը պարզապես նման հիմքով ընդամենը ընդհանուր վերահսկողության դաշտը սահմանելն էր:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031