Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն պաշտոնական կեղծիքներ է արել». բացահայտում

Դեկտեմբեր 16,2015 13:52

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր հանրաքվեի քվեարկության հինգ տեղամասերի  արձանագրությունների քաղվածքները ներկայացրեց ու մատնանշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած պաշտոնական տվյալների կեղծիքները:

5/38 տեղամասի արձանագրության համաձայն 343՝ այո, 421՝ ոչ էր արձանագրվել: ԿԸՀ պաշտոնական տվյալներով թվերը կտրուկ փոխվել են՝ 1155՝ այո, 92՝ ոչ. «Այսինքն, ԿԸՀ-ի պաշտոնապես հրապարակված արդյունքների համաձայն՝ այս տեղամասում 806-ով ավելացվել են այո-ի ձայները»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Լեւոն Զուրաբյանը:

11.22 տեղամասի արձանագրությունում 156՝ այո, 426 ոչ-ի ձայներն են եղել, ԿԸՀ հրապարակած արդյունքներով 418՝ այո, 169` ոչ ձայն է եղել:

15.18 տեղամասում 430՝ այո, 470՝ ոչ ձայները նույնպես փոխվել են, պաշտոնական արդյունքներով դառնալով՝ 770 այո, 132` ոչ:

Levon_Zurabyan

23.42 տեղամասում 450 այո-ն ու 402 ոչ-ը ԿԸՀ տվյալներով դարձել են 750՝ այո, 112` ոչ:

28.35 տեղամասում 304 ոչ, 301 այո-ն վերածվել են 605 այո, 304 ոչ-ի:

«Շատ նման բաներ են արել, մենք այս դեպքերն ենք կարողացել արձանագրել, որովհետեւ այդ տեղամասերում ունեցել ենք վստահված անձինք, որոնք մինչեւ վերջ մնացել ու ձեռք են բերել արձանագրությունների քաղվածքները: ԿԸՀ բոլոր անդամները պետք է պատասխան տան, որ իրենց գործողություններով չքննարկեցին մեր ներկայացրած օրինախախտումների ամբողջ փաթեթը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ի դեպ, պարոն Զուրաբյանի ներկայացրած արձանագրությունների քաղվածքների վրա կան նշված տեղամասի նախագահների, քարտուղարների ստորագրությունները: «Պատշաճ գրանցված արձանագրություններ են, կնքված է համապատասխանաբար, բայց համեմատությունը ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքների հետ ցույց են տալիս աղաղակող տարբերություններ»:

Լեւոն Զուրաբյանը հենց ասուլիսի ժամանակ ստորագրեց գլխավոր դատախազին ուղարկելու համար պատրաստած հանցագործության մասին հաղորդման տակ: Այդ հաղորդմամբ նա պահանջում է քննություն կատարել ու քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031