Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորական. Սուրբ ծննդին պահք պահելը ցանկալի է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2015 15:28

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց Սուրբ ծննդյան տոնի խորհրդի մասին: Նա տեղեկացրեց, որ տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, որը կոչվում է Սուրբ ծննդյան բարեկենդան:

«Հայ առաքելական եկեղեցին հաստատուն է մնացել ավանդությանը եւ Սուրբ ծնունդը նշում է հունվարի հինգի լույս վեցի օրը: Տոնվում է նաեւ Աստվածհայտնության տոնը: Հունվարի 6-ին կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանանում»,-ասաց Տեր Պետրոսը:

Սուրբ ծննդին հաջորդում է Մեռելոցը, ինչպես մյուս տաղավար տոներին: Քահանան նշեց, որ հավատացյալները հաճախ հարցնում են՝ ինչու առաջիկա Մեռելոցը երկուշաբթի չէ. «Բանն այն է, որ Սուրբ ծնունդն անշարժ տոն է: Պարտադիր չէ, որ Մեռելոցը երկուշաբթի լինի: Բոլոր տաղավար տոներից առաջ մեկշաբաթյա պահք է լինում, միայն Սուրբ Հարության տոնին է նախորդում քառասնօրյա պահքը:  Չենք պարտադրում պահք պահել, բայց քրիստոնյայի համար ցանկալի է»:

Խոսելով Ձմեռ պապի կերպարի մասին, Տեր Պետրոսն ասաց, որ դրա «նախատիպը» սուրբ Նիկողայոսն է: Նա գիշերով նվերներ է դրել աղքատների պատուհաններին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031