Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարդացել եմ Կարեն Անդրեասյանի նամակը, Ձմեռ պապիկը մեր բոլոր գերատեսչությունների ղեկավարներն են»․ Գրիգոր Մինասյան

Հունվար 08,2024 12:10

Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարց ուղղվեց՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը բաց նամակ էր գրել Ձմեռ պապին, ո՞վ Ձմեռ պապը, Գրիգոր Մինասյա՞նը։

«Կարդացել եմ նամակը, Ձմեռ պապիկը դա բոլոր մեր այն գերատեսչությունների ղեկավարներն են, որոնք հնարավորություն ունեն աջակցելու դատական բլոկի խնդրանքներին։ Դրանից ամենացավոտ կետը, որը հիշում եմ, հենց դատավորների օգնականների ու քարտուղարների աշխատավարձերն են։ Ձեզ հետ պետք է անկեղծ լինեմ, որ դատավորի իրական թիկունքը եւ հենց դատական վճռի, որակի, ինտենսիվության, մենեջմենթի ամենակարեւոր օղակը դատավորի օգնականն ու քարտուղարն են։ Եվ պետք է բոլորս աշխատենք այն ուղղությամբ, որ այդ վերջին օղակի հարցն էլ լուծենք, բայց նաեւ մեր քաղծառայողների, որովհետեւ այս պահին նաեւ մեր քաղծառայողների աշխատավարձերն են շատ ցածր։ Իսկ մեր նախարարությունում առնվազն 1000 մարդ, ում ուսերին դրված է արդարադատության բլոկի շոգեքարշի դերը, քաղծառայողներն են, որոնց աշխատավարձերը շատ ցածր են»,- ասաց նա։

Գրիգոր Մինասյանը հավելեց, որ անդրադարձել են դատավորների, քննիչների, դատախազների աշխատավարձերին, բայց շատ կարեւոր օղակ դուրս է մնացել։ Եթե նրանց աշխատավարձերի հարցը չլուծվի, այդ մասնագետները կգնան դատախազություն եւ այլ մարմիններ։

«Մենք նախարարությունում այդ սթրեսի մեջ ենք ապրում, որովհետեւ ունենք շատ կարեւոր վարչություն, վարչության պետը գալիս է, մրցույթը հաղթում է, մեկ-երկու մասի աշխատելուց հետո տեղափոխվում է ավելի բարձր վարձատրվող դատախազություն կամ քննչական մարմին։ Դրա համար հիմա պետք է այդ կոնկուրենցիայի հարցը լուծենք, որ բոլորը ստանան իրենց աշխատանքին համապատասխան աշխատավարձ»,- նշեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031