Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի ընթացքում կաշառելու փորձի գործը՝ դատարանում

Հունվար 02,2016 19:15

Հունվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ կսկսվի Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանի (լուսանկարում) դատավարությունը:

Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:

Զավեն Միրիջանյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատող է եւ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Նա 2015 թվականի նոյեմբերի 25-ին հանդիպել էր նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, և ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել էր ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:

Այդ զրույցն արձանագրող ձայնագրությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստնյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031