Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքը մեկ անգամ ևս փաստում է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին խոսակցություն-հայտարարություններն անիմաստ զրույցներ են. Վարդան Հարությունյան

Ապրիլ 17,2024 12:42

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձերբակալված Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքը մեկ անգամ եւս փաստում է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին խոսակցություն-հայտարարություններն անիմաստ զրույցներ են։

Մեզանում նորություն չեն քաղաքական հակառակորդներին կամ իշխանության սուր քննադատներին կալանավորելու, դատելու, ծեծի կամ խոշտանգման ենթարկելու դեպքերը։ Այսպես եղել է։ Այդպես էլ, ցավոք, շարունակվում է, որովհետեւ այսօր իշխանության եղածների համար իշխանավորի լավագույն օրինակներն իրենց նախորդներն են։ Այլ կերպ իշխանավարել նրանք չեն պատկերացնում։

Երկիրը, երկրի վարկը, անվերադարձ կորուստները, պատերազմը, պատերազմի վտանգը, հանրային համերաշխությունը նրանց չեն հետաքրքրում։ Նրանց սեփական աչքերում իրենց իշխանավոր լինելը հաստատելն ու այն ի ցույց դնելն է հետաքրքրում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930