Լրահոս
Օրվա լրահոսը

IFAB-ը կարող է հեղափոխություն անել ֆուտբոլում

Փետրվար 02,2016 22:15

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որը զբաղվում է ֆուտբոլում նոր օրենքներ մտցնելով եւ կարգավորելով, մարտի 5-ին Կարդիֆֆում կայանալիք ամենամյա ընդհանուր ժողովում քննարկելու է մրցավարներին օգնելու նպատակով հանդիպման ընթացքում տեսակրկնության գործածման թեման: Օրակարգում են նաեւ ֆուտբոլիստի եռակի պատժի (11 մետրանոց տուգանային հարված, խախտում թույլ տված ֆուտբոլիստի հեռացում եւ ավտոմատ որակազրկում) եւ որոշ տեսակի խախտումների համար ֆուտբոլիստի ժամանակավոր (մի քանի րոպեով) հեռացման հետ կապված խնդիրները:

IFAB-ը կարող է նաեւ չորրորդ փոխարինում թույլ տալ լրացուցիչ ժամանակում: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ IFAB-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29