Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւցի հանրապետական թեկնածուն ավտոբուս է տրամադրել ընտրողներին Կապանից ընտրատեղամաս տեղափոխելու համար

Փետրվար 14,2016 18:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի մարզում փետրվարի 14-ին ՏԻՄ ընտրություններն են: Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է դրել 3 թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը եւ Շինուհայրից անկուսակցականներ Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:12736272_1134210719924746_299986466_n 12666360_1134210713258080_1879894412_n 12696086_1134210706591414_1853524653_n

Մուրադ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տաթեւում ըմբռնումով են մոտենում համայնքների խոշորացման ծրագրին, եւ բազմաթիվ զրույցներից հետո հասկացել են, որ այդ ծրագրով  տարածաշրջանն է զարգանում:  Անդրադառնալով իր թեկնածությանը՝ նա ասաց, որ այն առաջադրել են 7 համայնքի ղեկավարները եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը. «Դուք ականատեսն եք, թե ինչպիսի ազատ եւ արդար ընտրություններ են գնում, դա ժողովուրդը կարող է որոշել, դա կապ չունի»:

Aravot.am-ի հարցին, թե բացի Տաթեւից այլ համայնքներ այցելել է, այլ համայնքներում իրեն ճանաչո՞ւմ են, Մուրադ Սիմոնյանը ասաց, որ ոչ միայն այցելել է, այլ նաեւ համայնքներում արդեն հասցրել է փոքր հարցեր լուծել. «Մի քանի անգամ եմ այցելել, այցելել եմ առանձին ընդհանուր ժողովով եմ հանդես եկել, ընդհանուր թաղամասերում եմ հանդես եկել, ուսումնասիրել եմ մեկ առ մեկ մեր համայնքի խնդիրները: Առանց ուսումնասիրելու պետք է ձեզ տեղեկացնեմ, որ արդեն իսկ տեղյակ եմ, քանի որ իմ ընկերներն են, այդքան տարիներ միասին աշխատում ենք, ես լիովին տեղյակ եմ մեր համայնքի հիմնախնդիրներից»:

Տեղեկություններ ենք ստացել, որ Կապանից մեքենայով ուղեկցում են ընտրատեղամասեր: Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ է այդ երեւույթից, նա պատասխանեց, որ ճանապարհների հետ խնդիրներ են առկա, եւ գյուղերի բնակիչներից շատերը գնացել են Կապան աշխատելու, այդ պատճառով՝ մեկ ավտոբուս է տրամադրել, որպեսզի մարդկանց տեղափոխեն ընտրատեղամաս: Նկատառմանը, թե դա արդեն ուղղորդում չէ, նա պատասխանեց. «Իրենք էլ չգիտեն, ում մեքենայով է: Ուղղակի ես խնդրել եմ իմ ընկերոջը մարդկանց տեղափոխել: Սեփական մեքենա չունեմ, տաքսի սերվիս չունեմ»:

Խոսելով ընտրությունների մասին, թեկնածուն ասաց, որ տեղյակ է, որ բոլոր ընտրատեղամասերում վերահսկողություն է իրականացվում, սակայն մանրամասներին տեղյակ չէ: Հետաքրքրվեցինք, թե իր վստահված անձինք խախտումներ չեն արձանագրել, նա պատասխանեց, որ դեռ չեն նկատել եւ չի էլ սպասվում, որ խախտումներ կգրանցվեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29