Լրահոս
Օրվա լրահոսը

Արհմիություններն իրենց 85-ամյակը նշեցին սեղանի թենիսի մրցաշարով

Փետրվար 21,2016 22:00

«Դինամո» մարզադահլիճում կայացավ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության անդամ կազմակերպությունների միջեւ սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որը կազմակերպել էին արհմիության երիտասարդական թեւը եւ «Դինամո» մարզական ՀԿ-ն:

Մրցաշարը նվիրված էր Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների 85-ամյակին, որին մասնակցեցին հանրապետությունում գործող 54 կազմակերպություններից 13-ի թիմերը: Հաղթողի կոչումը նվաճեց Ազգային վիճակագրական ծառայության թիմը: Նրան հաջորդեցին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Խարբերդի մասնագիտացված մանկատան թիմերը:tennis tennis2

Արհմիության ճյուղային կազմակերպության նախագահ Անահիտ Ասատրյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք արդեն երեք տարի է, ինչ մարզական միջոցառումներ են կազմակերպում շախմատից եւ բոուլինգից, իսկ սեղանի թենիսը առաջին անգամ է ընդգրկվել ծրագիր: «Մենք երեք տարի աշխատում էինք երիտասարդական թեւ ստեղծելու ուղղությամբ: Անցած տարվա վերջին այն կայացավ եւ ահա սա նրա առաջին մարզական միջոցառումն է արհմիության անդամ կազմակերպությունների միջեւ: Մեր նպատակները մի քանիսն են. առողջ ապրելակերպը տարածելն ու զարգացնելը, սպորտի միջոցով կոլեկտիվներն ամրացնելը եւ նրանց մերձեցնելը, ինչի արդյունքում արդեն նրանք արհմիություններից դուրս իրենց համար առանձին մրցումներ են կազմակերպում»: Հարցին, թե մարզաձեւերի ընդգրկման շրջանակներն ընդլայնելու նպատակ կա՞, Անահիտ Ասատրյանը պատասխանեց. «Երիտասարդներից նոր առաջարկություններ ստացել ենք: Ցանկանում են ծրագիր մտցնել հեծանվային սպորտը, մարաթոնյան վազքը: Ճիշտ է, կազմակերպելը հեշտ չէ, բայց կանենք հնարավորը նրանց ցանկությունը բավարարելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29